Իրանը չի բանակցի ԱՄՆ-ի հետ. Ալի Լարիջանի — Հայաստանի Հանրային Ռադիո

Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին հայտարարել է, որ երկիրը չի բանակցելու Միացյալ Նահանգների հետ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Լարիջանին, ով երկրի ամենաազդեցիկ քաղաքական դեմքերից մեկն է, այս մեկնաբանությունն արել է՝ ի պատասխան ԶԼՄ-ների տեղեկությունների, թե իրանական կողմը դիմել է ԱՄՆ-ին բանակցությունները վերսկսելու նպատակով։

«Թրամփը տարածաշրջանը քաոսի մեջ է գցել իր «կեղծ հույսերով» և այժմ վախենում է ավելի շատ ամերիկացի զինվոր կորցնելուց»,- X-ում գրել է Լարիջանին՝ ընդգծելով, որ ԱՄՆ նախագահն իր զինվորներին զոհաբերել է հանուն Իսրայելի իշխանատենչ ձգտումների։

«Այսօր իրանական ազգը պաշտպանում է իրեն։ Իրանական զինված ուժերը չեն սկսել ներխուժումը»,- նշել է նա։

Իրանի սպանված առաջնորդ Ալի Խամենեիի գլխավոր խորհրդական Լարջանին առանձին հրապարակմամբ գրել է․ «Մենք չենք բանակցելու Միացյալ Նահանգների հետ»։

Leave a Comment