Ամերիկան ցանկանում է մեզ ստիպել կապիտուլյացիայի գնա՞լ․ Սեյյեդ Ալի Խոմեյնի

Իմամ Խոմեյնիի թոռը՝ Սեյյեդ Ալի Խոմեյնի. «Իրանի ավելի քան 2500 տարվա պատմությունը նայում է մեր գործողություններին»

▪️ Մեր այսօրվա վիճակը մեկուսացման և սգի ժամանակ չէ։ Եթե ասում ենք՝ «մենք Իմամ Հուսեյնի ազգ ենք», ապա պետք է ապրենք այնպես, ինչպես ապրել է Իմամ Հուսեյնը։

▪️ Իրանի մեծ ժողովուրդը այս բոլոր տարիների ընթացքում ցույց է տվել, որ իր առաջնորդների հեռանալուց և նահատակվելուց հետո ոչ միայն չի նահանջում, այլ շարժվում է առաջ։ Թշնամին ցանկանում է մեր հուսահատությունը, սակայն մենք չենք հուսահատվում։

▪️ Մենք նահատակության (շահադաթի) զավակներն ենք։ Ճանապարհը, որը սկսել ենք, սկսվում է ինքնազոհաբերությամբ և ավարտվում նահատակությամբ։ Ինչո՞վ եք ուզում վախեցնել այս ժողովրդին։

▪️ Այսօր թշնամիները նայում են մեր Իրանին զայրացած հայացքով, բացած ատամներով և արյունոտ ճանկերով` այսօր Իրանը իմ և ձեր ձեռքերում է։

▪️ Մենք կորցրել ենք մեծ առաջնորդի, բայց արդյո՞ք կարելի է նստել ձեռքերը ծալած։ Մենք կշարունակենք մեր ճանապարհը նախկինից էլ ավելի հաստատակամ։

▪️ Խամենեին մեծ, խիզախ և արժանապատիվ առաջնորդ էր, սակայն Իրանի այս խիզախ ժողովուրդն է դաստիարակում խիզախ առաջնորդներ, և Խամենեին հենց այս միջավայրից է աճել, մեծություն ձեռք բերել և այսօր փայլում է պատմության գագաթին։

▪️ Ամերիկան ցանկանում է մեզ ստիպել կապիտուլյացիայի գնա՞լ․ «Հեյհաթ մին ազ-զիլլա» («Հեռու լինի նվաստացումը»)։ Այս համայնքը (ումման) ունի հազարավոր հրամանատարներ և խիզախ տղամարդիկ։ Մայր Իրանն իր որդիների մահից չի վախենում։

▪️ Մենք նրանցից չենք, ովքեր վախենում են։ Հեռու են այն ժամանակները, երբ իրանական ժողովուրդը կվախենա և կնահանջի։ Հիմարները չեն ճանաչում մեր ժողովրդին` այս ճնշողները կարծում են, թե իրանական ժողովուրդը նման է որոշ այլ ժողովուրդների։

▪️ Մենք կզսպենք մեր արցունքները։ Այսօր շարժման և ապստամբության օրն է` չպետք է թույլ տալ, որ ժողովրդի երկաթյա շարքում ճեղք առաջանա մեկ ծառայողի հեռանալու պատճառով։

▪️ Այն օրը, երբ մեծ Իմամ Ռուհոլլա Խոմեյնին հեռացավ մեզանից, թշնամիները կարծում էին, որ Իսլամական Հանրապետությունն ավարտված է, սակայն այսօր Իսլամական Հանրապետությունը անհամեմատ ավելի ուժեղ և ամուր է։

Արա Պողոսյան, քաղաքագետ

Leave a Comment