Իմամ Խոմեյնիի թոռը՝ Սեյյեդ Ալի Խոմեյնի. «Իրանի ավելի քան 2500 տարվա պատմությունը նայում է մեր գործողություններին»
Մեր այսօրվա վիճակը մեկուսացման և սգի ժամանակ չէ։ Եթե ասում ենք՝ «մենք Իմամ Հուսեյնի ազգ ենք», ապա պետք է ապրենք այնպես, ինչպես ապրել է Իմամ Հուսեյնը։
Իրանի մեծ ժողովուրդը այս բոլոր տարիների ընթացքում ցույց է տվել, որ իր առաջնորդների հեռանալուց և նահատակվելուց հետո ոչ միայն չի նահանջում, այլ շարժվում է առաջ։ Թշնամին ցանկանում է մեր հուսահատությունը, սակայն մենք չենք հուսահատվում։
Մենք նահատակության (շահադաթի) զավակներն ենք։ Ճանապարհը, որը սկսել ենք, սկսվում է ինքնազոհաբերությամբ և ավարտվում նահատակությամբ։ Ինչո՞վ եք ուզում վախեցնել այս ժողովրդին։
Այսօր թշնամիները նայում են մեր Իրանին զայրացած հայացքով, բացած ատամներով և արյունոտ ճանկերով` այսօր Իրանը իմ և ձեր ձեռքերում է։
Մենք կորցրել ենք մեծ առաջնորդի, բայց արդյո՞ք կարելի է նստել ձեռքերը ծալած։ Մենք կշարունակենք մեր ճանապարհը նախկինից էլ ավելի հաստատակամ։
Խամենեին մեծ, խիզախ և արժանապատիվ առաջնորդ էր, սակայն Իրանի այս խիզախ ժողովուրդն է դաստիարակում խիզախ առաջնորդներ, և Խամենեին հենց այս միջավայրից է աճել, մեծություն ձեռք բերել և այսօր փայլում է պատմության գագաթին։
Ամերիկան ցանկանում է մեզ ստիպել կապիտուլյացիայի գնա՞լ․ «Հեյհաթ մին ազ-զիլլա» («Հեռու լինի նվաստացումը»)։ Այս համայնքը (ումման) ունի հազարավոր հրամանատարներ և խիզախ տղամարդիկ։ Մայր Իրանն իր որդիների մահից չի վախենում։
Մենք նրանցից չենք, ովքեր վախենում են։ Հեռու են այն ժամանակները, երբ իրանական ժողովուրդը կվախենա և կնահանջի։ Հիմարները չեն ճանաչում մեր ժողովրդին` այս ճնշողները կարծում են, թե իրանական ժողովուրդը նման է որոշ այլ ժողովուրդների։
Մենք կզսպենք մեր արցունքները։ Այսօր շարժման և ապստամբության օրն է` չպետք է թույլ տալ, որ ժողովրդի երկաթյա շարքում ճեղք առաջանա մեկ ծառայողի հեռանալու պատճառով։
Այն օրը, երբ մեծ Իմամ Ռուհոլլա Խոմեյնին հեռացավ մեզանից, թշնամիները կարծում էին, որ Իսլամական Հանրապետությունն ավարտված է, սակայն այսօր Իսլամական Հանրապետությունը անհամեմատ ավելի ուժեղ և ամուր է։
Արա Պողոսյան, քաղաքագետ