ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի, Բահրեյնի և ԱՄԷ-ի առաջնորդների հետ՝ Իրանի դեմ գործողության շրջանակներում, կիրակի օրը հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլին Լևիթը։
«Նախագահ Թրամփն այսօր զրուցել է Իսրայելի, Բահրեյնի և ԱՄԷ-ի առաջնորդների հետ», – գրել է նա սոցիալական ցանցերում։
Լևիթը նաև հայտնել է, որ Թրամփը տեղեկացված է եղել Տեխասում տեղի ունեցած կրակոցների մասին, որոնց հետևանքով զոհվել է երեք և վիրավորվել՝ 14 մարդ։