Իսրայելական բանակը (ՑԱՀԱԼ) հայտարարել է, որ իր ուժերը ոչնչացրել են Իրանի ներքին անվտանգության ուժերի կենտրոնակայանը Թեհրանի ուղղությամբ այսօրվա մի շարք օդային հարվածների ընթացքում։
Այս մասին iravaban.net-ը տեղեկանում է Times of Israel-ից:
Տասնյակ կործանիչներ հարվածներ են հասցրել իրանական վարչակարգի տասնյակ կենտրոնակայանների, ներառյալ Իրանի ներքին անվտանգության ուժերի գլխավոր շտաբը, հայտնում է Իսրայելի պաշտպանության բանակը:
ՑԱՀԱԼ-ի տվյալներով, ներքին անվտանգության ուժերի շտաբը «ծառայել է որպես հրամանատարական կենտրոն, որը պատասխանատու էր հրամանատարական օղակի և տեղերում իրանական ահաբեկչական վարչակարգի ուժերի միջև կապի համար, և ղեկավարել է իրանցի ժողովրդի դեմ իրականացվող դաժան բռնաճնշումները»:
Բացի այդ, ՑԱՀԱԼ-ը հայտարարում է, որ ոչնչացրել է «Թար-Ալլահ» կենտրոնակայանին սպասարկող համալիրը. դա ԻՀՊԿ-ի (Իսլամական հեղափոխության պահապանների կորպուս) այն ստորաբաժանումն է, որը պատասխանատու է Թեհրանի շրջանի անվտանգության համար: