Իրանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին X սոցցանցում հայտնել է, որ Թեհրանը շարունակելու է գրոհել Մերձավոր Արևելքի երկրներում ամերիկյան բազաների վրա:
«Մենք չենք ձգտում հարձակվել ձեզ վրա։ Բայց երբ ձեր երկրում տեղակայված բազաներն օգտագործվում են մեր դեմ, և երբ ԱՄՆ – ն գործողություններ է իրականացնում տարածաշրջանում՝ հենվելով այդ ուժերի վրա, մենք հարվածներ ենք հասցնելու այդ բազաներին», – գրել է նա։
Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի գործողության մեկնարկից ի վեր Թեհրանը պատասխան հարվածներ է հասցրել տարածաշրջանում ԱՄՆ-ի ավելի քան 20 բազաների ուղղությամբ: Ավելի վաղ հայտարարել էին Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսում: