
Իրանի բարձրաստիճան հոգևորականներից այաթոլլա Ալիռեզա Արաֆին կլինի Իրանի ժամանակավոր գերագույն առաջնորդը Ալի Խամենեիի սպանությունից հետո, հաղորդում է Իրանի պետական ISNA գործակալությունը։
Ըստ հրապարակման` Ալի Խամենեիի սպանությունից հետո, այաթոլլա Ալիռեզա Արաֆին նշանակվել է ժամանակավոր գերագույն առաջնորդի պարտականությունները կատարող խորհրդի իրավաբան անդամ։
Իրանի սահմանադրության համաձայն՝ անցումային շրջանում երկրի կառավարումն իրականացնում է ժամանակավոր ղեկավար խորհուրդը, որի կազմում են նախագահ Մասուդ Փեզեշքիանը, դատական իշխանության ղեկավար Գոլամխոսեյն Մոխսենի-Էջեին և Սահմանադրության պահապանների խորհրդի իրավաբան այաթոլլա Արաֆին։
Խորհուրդը համատեղ կղեկավարի երկիրը մինչև սահմանադրական կարգով նոր գերագույն առաջնորդի ընտրությունը։