Սպանվել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը. IRNA

Թեհրանում մի շարք պայթյուններ են որոտացել

11:05 01.03.2026


Թեհրանում մի շարք պայթյուններ են որոտացել

Իրանի մայրաքաղաքում մի շարք պայթյուններ են որոտացել, հաղորդում է Jamaran լրատվական գործակալությունը։ Գործակալությունը այլ մանրամասներ չի հաղորդել, սակայն տեղեկատվությունը հայտնի է դարձել այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը կբախվի աննախադեպ հարվածի ուժի, եթե փորձի հակահարված տալ։ Իրանի իշխանությունները արդեն խոստացել են պատասխանել գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի մահվանը։ …

Մարդիկ հավաքվում են Թեհրանի կենտրոնում՝ հարգելու Խամենեիի հիշատակը

10:54 01.03.2026


Մարդիկ հավաքվում են Թեհրանի կենտրոնում՝ հարգելու Խամենեիի հիշատակը

Մարդիկ հավաքվում են Թեհրանի կենտրոնում գտնվող Հեղափոխության հրապարակում՝ հարգելու ավիահարվածի հետևանքով զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հիշատակը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը։ Հիշեցնենք՝ Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին սպանվել է փետրվարի 28-ին՝ ԱՄՆ-ի և Իսրայելի օդային հարվածների ժամանակ։ Խամենեին սպանվել էր իր գրասենյակում՝ շաբաթ առավոտյան։ Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել։   …

Ալի Խամենեիի մահից հետո ո՞վ կստանձնի անցումային շրջանի պատասխանատվությունը

10:46 01.03.2026


Ալի Խամենեիի մահից հետո ո՞վ կստանձնի անցումային շրջանի պատասխանատվությունը

Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի մահվանից հետո երկրում անցումային շրջանի պատասխանատվությունը կստանձնեն երկրի նախագահ Մասուդ Փեզեշքիանը, դատական իշխանության ղեկավար Գոլամխոսեյն Մոխսենի-Էջեին ու Սահմանադրության պահապանների խորհրդի իրավաբանը։ Ինչպես հաղորդում է IRNA-ն, այս մասին հայտնել է Իրանի առաջին փոխնախագահ Մոհամմեդ Մոխբերը։ …

Իրանը մտադիր չէ հարվածել տարածաշրջանի երկրներին, այլ հարձակվում է միայն ամերիկյան բազաների վրա. Լարիջանի

10:40 01.03.2026


Իրանը մտադիր չէ հարվածել տարածաշրջանի երկրներին, այլ հարձակվում է միայն ամերիկյան բազաների վրա. Լարիջանի

Իրանը մտադիր չէ հարվածել տարածաշրջանի երկրներին, այլ հարձակվում է միայն ամերիկյան բազաների վրա, որոնք համարում է ԱՄՆ տարածք և կշարունակի հարձակվել, քանի դեռ դրանք գտնվում են Վաշինգտոնի վերահսկողության տակ, հայտարարել է Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին։ «ԱՄՆ ռազմաբազաները տարածաշրջանի երկրների տարածքը չեն. դրանք ԱՄՆ տարածք են։ Մենք մտադիր չենք հարձակվել տարածաշրջանի երկրների […] …

Թրամփը հրաժարվել է պատասխանել այն հարցին, թե արդյո՞ք Իրանի դեմ գործողությունը պատերազմ է համարում

10:19 01.03.2026


Թրամփը հրաժարվել է պատասխանել այն հարցին, թե արդյո՞ք Իրանի դեմ գործողությունը պատերազմ է համարում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում խուսափել է պատասխանել այն հարցին, թե արդյո՞ք նա պատերազմ է համարում Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ներկայիս ռազմական գործողությունը։ «Հարցազրույցի ավարտին Թրամփը հրաժարվեց պատասխանել այն հարցին, թե արդյո՞ք նա Իրանի դեմ Ամերիկայի ռազմական գործողությունները համարում է այդ երկրի դեմ պատերազմ։ Նա նշեց, որ շարունակում է կենտրոնանալ Միացյալ […] …

Leave a Comment