
Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի համատեղ ռազմական արշավը, ենթադրաբար, կտևի առնվազն հինգ օր, հաղորդում է Axios-ը՝ հղում անելով ԱՄՆ-ի բարձրաստիճան պաշտոնյայի: Աղբյուրի խոսքով՝ գործողության ժամկետները կարող են կախված լինել Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի ճակատագրից։
Axios-ին տված հարցազրույցում ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը՝ որպես Իրանում ռազմական գործողության հիմնական պատճառ նշել է Իրանի դժկամությունը միջուկային համաձայնագիրն ստորագրելու հարցում: