Asharq. Կատարը մեկ օրվա ընթացքում ենթարկվել է 44 հրթիռային հարվածի

Կատարը օրվա ընթացքում ենթարկվել է ընդհանուր առմամբ 44 բալիստիկ հրթիռների և ութ անօդաչու թռչող սարքերի հարձակման։ Այս մասին հայտնել է «Asharq» հեռուստաալիքը։

Շաբաթ օրը ԱՄՆ-ն և Իսրայելը ռազմական գործողություններ են սկսել Իրանի դեմ։ Հարվածներ են հասցվել Իրանի խոշոր քաղաքներին, այդ թվում՝ Թեհրանին։ Դրանից հետո Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է լայնածավալ պատասխան գործողության մասին։ Ըստ տեղեկությունների՝ Իրանը հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր է արձակել։ Ըստ «Թասնիմ» լրատվական գործակալության՝ հարվածներ են հասցվել նաև Բահրեյնում, Հորդանանում, Կատարում, Քուվեյթում, ԱՄԷ-ում և Սաուդյան Արաբիայում գտնվող ԱՄՆ ռազմաբազաներին։

Leave a Comment