Իրանի դեմ ռազմական գործողության առաջին օրը Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները հարվածել են Իսլամական Հանրապետությունում գտնվող մոտ 500 թիրախների։ Այս մասին հայտարարել է Իսրայելի ռազմաօդային ուժերի մամուլի ծառայությունը։
«Իսրայելի ռազմաօդային ուժերի կործանիչները հարյուրավոր արկեր են նետել՝ միաժամանակ հարվածելով մոտ 500 թիրախների, այդ թվում՝ Իրանի մի քանի շրջաններում տեղակայված հակաօդային պաշտպանության համակարգերին և հրթիռային կայանքներին», – ասվում է հայտարարության մեջ։