Վարորդական իրավունքի գործնական քննությունների սպասարկման հերթերը նվազեցնելու նպատակով ներքին գործերի նախարարի հանձնարարականով հաշվառման քննական ստորաբաժանումները փետրվար և մարտ ամիսների շաբաթ օրերին քաղաքացիներին կմատուցեն վարորդական իրավունքի գործնական քննությունների անցկացման ծառայություններ, գործնական քննությունների համար արդեն գրանցված և հերթում գտնվող քաղաքացիները նախապես կծանուցվեն Iravaban.net-ը տեղեկանում է ՆԳՆ-ից։