«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան արձագանքել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի վիճակահանության արդյունքներին։ Հիշեցնենք, որ մանչեսթերյան ակումբը խաղալու է Մադրիդի «Ռեալի» հետ։
Թիմերի միջև առաջին խաղը կկայանա մարտի 10-ին՝ Մադրիդում, պատասխան հանդիպումը՝ մարտի 17-ին՝ Մանչեսթերում։
«Երբ խաղում ես այս մրցաշարի պատմության ամենաուժեղ թիմերի հետ, սովորում ես, կատարելագործվում և ավելի լավն ես դառնում»,- Գվարդիոլայի խոսքն է մեջբերում City Xtra-ն։
«Ռեալն» ու «Մանչեսթեր Սիթին» Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆում կմրցեն անընդմեջ հինգերորդ անգամ։
Հիշեցնենք, որ 2025/26 մրցաշրջանի լիգայի փուլում «Մանչեսթեր Սիթին» 2։1 հաշվով հաղթել էր մադրիդյան ակումբին։