Մեսսին հաստատել է, որ ժամանակին հնարավորություն է ունեցել հանդես գալու Իսպանիայի հավաքականում

Լիոնել Մեսսին հաստատել է, որ ժամանակին հնարավորություն է ունեցել հանդես գալու Իսպանիայի ազգային հավաքականի կազմում:

«Եղել է պահ, երբ այդ մասին խոսակցություններ կային: Ես արդեն խաղում էի «Բարսելոնայում», և ինձ ակնարկում էին, առաջարկում. դա նորմալ է: Նման բան պատահում է։

Ճիշտ է, ես արգենտինացի էի, բայց շատ վաղ տարիքում էի տեղափոխվել Բարսելոնա ու ժամանակիս մեծ մասն անցկացրել էի տեղի ակադեմիայում, հետևաբար նման հնարավորություն իրականում գոյություն ուներ: Դա կարող էր տեղի ունենալ:

Բայց… իմ սիրտը միշտ պատկանել է Արգենտինային»,- Մեսսիի խոսքերն է մեջբերում Miro De Atras փոդքասթը:

Leave a Comment