Իրանի հարավում գտնվող դպրոցում զոհերի թիվը հասել է 24-ի

Իրանի հարավում գտնվող Հորմոզգան նահանգի Մինաբ շրջանում տեղի ունեցած ավիահարվածի հետևանքով աղջիկների տարրական դպրոցի աշակերտների շրջանում զոհերի թիվը հասել է 24-ի, հաղորդում է ISNA-ն՝ հղում անելով տեղական իշխանություններին։

«Մինչ այժմ Մինաբ շրջանի վրա Իսրայելի և ԱՄՆ-ի հարձակման հետևանքով զոհվել է 24 աշակերտուհի», – ասվում է հայտարարության մեջ։

Ավելի վաղ «Մեհր» լրատվական գործակալությունը հայտնել էր, որ Իրանի հարավում գտնվող աղջիկների տարրական դպրոցում զոհերի թիվը հասել է 18-ի։

Leave a Comment