Բոլիվիական Էլ Ալտո քաղաքի ճանապարհին վթարի ենթարկված ինքնաթիռը տեղափոխում էր փող։ Տեղի բնակիչները փորձում են հավաքել այն, հաղորդում է El Deber թերթը։
Թերթի կողմից հրապարակված տեսանյութում երևում է, թե ինչպես են տեղի բնակիչները փորձում հավաքել թղթադրամները, իսկ զինվորականներն ու հրշեջները փորձում են նրանց հեռացնել վթարի վայրից։
Բոլիվիական ռազմաօդային ուժերին պատկանող Hercules ինքնաթիռը ուրբաթ օրը վթարի է ենթարկվել և ընկել ճանապարհին՝ բախվելով մի քանի մեքենայի։ Հաղորդվում է վիրավորների մասին։