ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարել է, որ Իրանն ընդգրկել է այն երկրների ցանկում, որոնք Վաշինգտոնի կարծիքով կիրառվում են անօրինական ձերբակալություններ։
«Այսօր ես Իրանը հայտարարում եմ անօրինական կալանքի հովանավոր երկիր», – հայտարարության մեջ ասել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։
Փաստաթղթում նշվում է, որ «իրանական ռեժիմը պետք է դադարեցնի պատանդառելը։ Այն պետք է ազատ արձակի անարդարացիորեն կալանավորված բոլոր ամերիկացիներին»։
Այս համատեքստում Ռուբիոն ընդգծել է, որ ԱՄՆ քաղաքացիներին խորհուրդ է տրվում չայցելել Իրան:
«Ամերիկացիները ոչ մի դեպքում չպետք է մեկնեն Իրան: Մենք կրկին կոչ ենք անում Իրանում գտնվող մեր հայրենակիցներին անհապաղ լքել երկիրը», – ընդգծել է պետքարտուղարը: