Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ, Իրանի զինված ուժերի մաս) հաստատել է Իսրայելի վրա հրթիռային հարձակումների առաջին ալիքը։ Թեհրանը հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր է արձակել Իսրայելի ուղղությամբ՝ ի պատասխան Իրանի դեմ ագրեսիայի, ասվում է ԻՀՊԿ-ի հայտարարության մեջ։
«Իրանի Իսլամական Հանրապետության դեմ նենգ թշնամու ագրեսիային ի պատասխան ՝ սկսվել է Իսրայելի դեմ հրթիռային և անօդաչու թռչող սարքերի հարվածների առաջին ալիքը», – ասվում է Իրանի պետական հեռարձակողի կողմից մեջբերված հայտարարության մեջ։