Իրանում պայթյունների նոր ալիք է սկսվել

Պայթյունների նոր ալիք է ցնցել Իրանի քաղաքները. հարվածներ են հասցվել Թավրիզում, Դեզֆուլում, Նահավանդում և Կանգավարում, ինչպես նաև Խարգում, հաղորդում է Fars լրատվական գործակալությունը։

«Fars-ի թղթակցի տեղեկատվության համաձայն՝ պայթյուններ են լսվել Թավրիզ, Դեզֆուլ, Խարգ կղզում, Նահավանդ և Կանգավար (գտնվում է Քերմանշահ նահանգում) քաղաքներում», – ասվում է հաղորդագրության մեջ։

Վերոնշյալ բոլոր քաղաքները գտնվում են երկրի արևմուտքում։

Leave a Comment