ԱՄՆ-ն և Իսրայելը հարված են հասցրել Թեհրանում գտնվող նախագահական պալատին

ԱՄՆ-ն և Իսրայելը հարված են հասցրել Թեհրանում գտնվող նախագահական պալատին — սկսվել է հարձակումների երկրորդ ալիքը, գրում են ԶԼՄ-ները։

Ռմբակոծել են նախագահական պալատը։ Փորձել են ոչնչացնել Իրանի նախագահին՝ Մասուդ Փեզեշքիանին, և կառավարությանը։

«Թիրախում է եղել Իրանի ողջ իշխանությունը, ներառյալ Խամենեին», հաղորդում է N12-ը՝ հղում անելով իսրայելական անվտանգության ոլորտի պաշտոնյային։ Նա նաև հավելել է, որ Իրանը «շատ զարմացած էր ցերեկային հարվածից»։

«Թեհրանը այլևս նախկինի նման չի լինի», — հայտարարել է իսրայելական պաշտոնյան։ Նրա խոսքով՝ ռազմական գործողությունն ունի ինտենսիվ բնույթ և կտևի առնվազն չորս օր։

Թեհրանը պատրաստվում է պատասխան քայլերի, իսկ պատասխանը լինելու է ջախջախիչ, հայտարարել է իրանցի պաշտոնյան Reuters-ին։

Leave a Comment