
ԱՄՆ նախագահը քիչ առաջ հայտարարել է, որ Նահանգները լայնածավալ ռազմական գործողություն է սկսել Իրանում:
«Մենք կոչնչացնենք դաժան իրանական ռեժիմի կողմից ներկայացվող սպառնալիքը։ Մեր նպատակն է պաշտպանել ամերիկյան ժողովրդին՝ վերացնելով իրանական ռեժիմից բխող անմիջական և անխուսափելի սպառնալիքները», – ասել է նա իր տեսաուղերձում:
Այսօր առավոտյան Իսրայելը հայտնեց, որ հարվածել է Իրանին:
Պայթյուններ են հնչել երկրի տարբեր հատվածներում: