Իրանը պատրաստ է քննարկել ամերիկացի տեսուչների մուտքը իր տարածք՝ Միացյալ Նահանգների հետ հնարավոր միջուկային համաձայնագրի պահպանմանը հետևելու համար, հայտարարել է Օմանի արտաքին գործերի նախարար Բադր ալ-Բուսաիդին։
Օմանի արտաքին գործերի նախարարը Իրանի և ԱՄՆ-ի միջև Իրանի միջուկային դոսիեի վերաբերյալ խորհրդակցությունների երրորդ փուլի ընթացքում, որն ավարտվել է հինգշաբթի երեկոյան Ժնևում, հաղորդագրություններ է փոխանակել Իրանի և ԱՄՆ-ի պատվիրակությունների միջև։
«Ահա թե ինչու եմ կարծում, որ սա շատ, շատ ավելի լավ գործարք է (քան Համատեղ համապարփակ գործողությունների ծրագիրը – խմբ.), քանի որ կարծում եմ, որ Իրանը բաց է (ամերիկացի տեսուչներին թույլատրելու – խմբ.) գաղափարի համար», – ասել է նախարարը CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում։