ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցի մասին, սակայն չի նշել ամսաթիվը։
«Ես խոսեցի Պուտինի հետ։ Ես կցանկանայի, որ այս պատերազմն ավարտվեր», – ասել է Թրամփը Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում։
Ռուսաստանի , ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև բանակցությունների վերջին փուլը տեղի է ունեցել Ժնևում փետրվարի 17-18-ին: