Օմանի արտաքին գործերի նախարար Բադր ալ-Բուսաիդին, որը միջնորդում է Իրանի և Միացյալ Նահանգների միջև երկխոսությունը, հույս է հայտնել Թեհրանի և Վաշինգտոնի միջև բանակցություններում զգալի առաջընթացի մասին շատ մոտ ապագայում։ Այս մասին հայտնել է «Al Hadath» հեռուստաալիքը։
«Մենք հույս ունենք իրանական հարցի շուրջ զգալի առաջընթացի առաջիկա օրերին», – հայտարարել է Օմանի արտաքին գործերի նախարարը Վաշինգտոնում ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսի հետ հանդիպումից հետո։ Ալ-Բուսաիդին հավելել է, որ «տեղեկացրել է ԱՄՆ փոխնախագահին իրանական կողմի հետ բանակցությունների մանրամասների մասին»։ «Խաղաղությունը մեր ձեռքերում է», – եզրափակել է Օմանի նախարարը։