Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի 24-ամյա կիսապաշտպան Ժիրայր Շաղոյանը երկարաձգել է պայմանագիրը «Արարատ-Արմենիայի» հետ: Այս մասին հաղորդում է ակումբի ֆեյսբուքյան էջը։
Շաղոյանը «Արարատ-Արմենիա» էր վերադարձել 2025 թ. հունվարին հունգարական «Դեբրեցենից», որտեղ հանդես էր գալիս 2024 թ. ամառվանից վարձակալության հիմունքներով:
Նախորդ 2 մրցաշրջաններում Ժիրայր Շաղոյանը կրկին վարձակալության հիմունքներով հանդես էր եղել բուլղարական «Սոֆիայում» ու 2024թ․ հունվարին վերադարձել «Արարատ-Արմենիա», որի կազմում դարձել էր Հայաստանի գավաթակիր։