Ռուսաստանում 16 միլիարդ ռուբլու չափով տուգանել են Google-ին – Armenia Today

Մոսկվայի Նագորնի շրջանային դատարանը  Google ընկերության նկատմամբ նշանակել է ընդհանուր 16 միլիարդ 17 միլիոն ռուբլու չափով վարչական տուգանք, հայտնում է Интерфакс-ը։

Google-ը մեղավոր է ճանաչվել վարչական պատժից խուսափելու մեջ:

Ռուսական դատարանները բազմիցս տուգանել են Google-ին՝ վերջինիս ծառայություններից արգելված բովանդակությունը չհեռացնելու,  օգտատերերի անձնական տվյալների լոկալիզացիայից հրաժարվելու և այլ խախտումների համար:

2021 թվականի վերջից ընկերությունը ՌԴ-ում երկու անգամ ենթարկվել է տուգանքների՝ ընդհանուր ավելի քան 29 միլիարդ ռուբլու չափով: Դրամական միջոցների մի մասը ընկերությունից բռնագանձվել է ՌԴ Դաշնային հարկադիր կատարումների ծառայության կողմից:

Leave a Comment