Մբապեն որոշել է հրաժարվել ծնկի վիրահատությունից

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն որոշել է հրաժարվել ծնկի վիրահատությունից, որպեսզի չվտանգի իր մասնակցությունը աշխարհի 2026 թվականի առաջնությանը։

Աղբյուրի տեղեկություններով՝ ֆրանսիացին ծնկի կապանների հետ կապված խնդիրներ ունի դեռևս 2025 թվականի դեկտեմբերից։ Վնասվածքի պատճառով Մբապեն արդեն բաց է թողել Չեմպիոնների լիգայի անցումային փլեյ-օֆֆ փուլի՝ «Բենֆիկայի» դեմ պատասխան հանդիպումը:

Քանի որ վիրահատական միջամտությունը կարող է երկարաձգել ապաքինման գործընթացն ու հարցականի տակ դնել ֆուտբոլիստի մասնակցությունը Հյուսիսային Ամերիկայում կայանալիք առաջնությանը, հարձակվողը նախընտրել է խուսափել վիրահատությունից։ Մինչև աշխարհի առաջնության մեկնարկը Մբապեն կհետևի կոնսերվատիվ բուժման տարբերակին։

Leave a Comment