Բավրայի մաքսային անցման կետը ժամանակավորապես փակ է՝ ճանապարհների անանցանելիության պատճառով. ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ Բավրայի մաքսային անցման կետը ժամանակավորապես փակ է՝ ճանապարհների անանցանելիության պատճառով։

Խնդիրներից խուսափելու համար՝ ՊԵԿ-ը տրանսպորտային միջոցների վարորդներին հորդորում է՝ երթևեկությունը ժամանակավորապես իրականացնել Բագրատաշեն և Գոգավան մաքսային անցման կետերով։

Միաժամանակ, Կոմիտեն Բավրայի մաքսային անցման կետի բացման վերաբերյալ լրացուցիչ կտեղեկացնի։

Leave a Comment