Ոչ առևտրային կազմակեպությունից մեկ ամսում 1-ից ավելի անգամ մինչև 1 մլն դրամ փոխանցումը չի հայտարարագրվում

Ոչ առևտրային կազմակեպությունից մեկ ամսում 1-ից ավելի անգամ մինչև 1 մլն դրամ փոխանցումը չի հայտարարագրվում

27 փետրվարի 2026 – 16:17 AMT

PanARMENIAN.Net – Եթե ոչ առևտրային կազմակեպությունից անձը ստացել է 500 հազար դրամ, նույնիսկ եթե 1 ամսվա ընթացքում ստացել է 3 անգամ, դա կարող է չհայտարարագրել, որովհետև մեկանգամյա գործարքի արժեքը չի գերազանցել 1 մլն դրամը: Այդ մասին հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարարության եկամուտների քաղաքականության և հարկային վարչարարության մեթոդաբանության բաժնի պետ Արթուր Ալեքսանյանը՝ անդրադառնալով հայտարարագրման ենթակա չհամարվող եկամուտների նոր տեսակներ և շեմեր սահմանելու որոշմանը։

Նա նշել է, որ մինչև 1 մլն դրամի փոխանցումները չհայտարարագրվող եկամուտների շարքին դասելու նպատակը եղել է համակարգը հնարավորինս պարզեցնելը, հայտնում է 1lurer.am-ը:

«Բայց եթե, օրինակ, ամբողջ տարվա ընթացքում մեկանգամյա գործարքով ստացված եկամուտները գերազանցել են 1 մլն դրամը, դա արդեն իսկ հայտարարագրման ենթակա է:

Նաև կարիք չկա քաղաքացիներին տվյալ եկամուտների մասով հաշվառում վարել, որ արդյոք ամբողջ տարվա ընթացքում եկամուտների հանրագումարը գերազանցե՞լ է 1 մլն դրամը, թե չէ: Ուղղակի պետք է նայել, որ եթե տվյալ գործարքը 1 մլն դրամը գերազանցել է, ապա հայտարարագրման ենթակա կլինի, եթե՝ ոչ, ապա՝ ոչ»,-ասել է նա:

Կառավարության նիստում հաստատվել են հայտարարագրման ոչ ենթակա նվազեցվող (չհարկվող) եկամուտների տեսակները և շեմերը, որի համաձայն մինչև 1 միլիոն դրամ անձնական փոխանցումները հայտարարագրման ենթակա չեն լինի:

Մասնավորապես, առաջարկվում է սահմանել, որ հայտարարագրման ենթակա չեն ստացվող վարկերի գումարները՝ առանց գումարային սահմանափակման, ընտանիքի անդամ չհամարվող ֆիզիկական անձանցից՝ մինչև 1 մլն դրամը միանվագ ստացվող փոխառությունների գումարները, ոչ առևտրային կազմակերպություններից միանվագ՝ մինչև 1 մլն դրամը ներառյալ, անհատույց ստացվող ակտիվները, ժառանգության և նվիրատվության կարգով ընտանիքի անդամ չհամարվող ֆիզիկական անձանցից միանվագ՝ մինչև 1 մլն դրամ արժեքով ստացվող գույքը ու դրամական միջոցները և այլն:

Leave a Comment