Նախարար. Ինժեներական քաղաքի մոդելի տարածումը մարզերում առաջնահերթություն է

27 փետրվարի 2026 – 14:08 AMT

PanARMENIAN.NetԻնժեներական քաղաքում բացվել է Բարձր տեխնոլոգիական աքսելերատորի Ground Zero վենչուրային սրճարանը, որտեղ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը հանդիպում է ունեցել ինժեներական համայնքի ներկայացուցիչների հետ։ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում։

Նա նշել է, որ Ինժեներական քաղաքի մոդելի ընդլայնումն ու տարածումը մարզերում պետական քաղաքականության առանցքային ուղղություններից են:

«Վենչուրային սրճարանի ներկայությունը Ինժեներական քաղաքում ունի կարևոր նշանակություն. նման հարթակները ձևավորում են բաց և վստահելի միջավայր, որտեղ ծնվում են նոր գաղափարներ, խրախուսվում են ստեղծարար մտածողությունը, մասնագիտական երկխոսությունը և փորձի փոխանակումը։ Վստահ եմ, որ նման ոչ ֆորմալ, բայց բովանդակային շփումները հաճախ դառնում են նոր գործընկերությունների, համատեղ նախագծերի և ներդրումային նախաձեռնությունների սկիզբ՝ նպաստելով համայնքի համախմբմանը և երկարաժամկետ զարգացմանը»,-ասվում է գրառման մեջ:

Անդրադառնալով կառավարության ռազմավարական առաջնահերթություններին՝ նախարարը կարևորել է Հայաստանում ինժեներական կարողությունների շարունակական զարգացումը։

Leave a Comment