Հետո կասեն՝ «դե վարչապետի տիկինը կապ չունի, նա լքել է կառավարական առանձնատունը»․ Սամսոնյանը՝ «Իմ քայլը» հիմնադրամի դեմ հակակոռուպցիոն կոմիտեի հնարավոր քայլերի մասին


Հասարակություն


ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը գրել է.

«Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը «Իմ քայլը» հիմնադրամի ղեկավարն է: «Իմ քայլ» անվանումը հեղափոխական իշխանության քաղաքական դաշինքի անվանումն է եղել: «Իմ քայլը» հիմնադրամը արդեն մեկ տարի և ավելի զբաղվում է նախընտրական քարոզչությամբ:

Քանի որ մինչև ընտրություններ Հակակոռուպցիոն կոմիտեն ընկնելու է բոլոր այն հիմանդրամների հետևից, որոնք ասոցացված են ընդդիմադիր ուժերի հետ և փորձելու են բոլորին պատժել, իսկ ընդդիմությունը մատնացույց է անելու «Իմ քայլը» հիմնադրամին, իշխանության պատասխանն է լինելու․ «Դե վարչապետի տիկինը կապ չունի, նա լքել է կառավարական առանձնատունը»:

Ես այն մարդկանցից եմ, ով լոբբինգ է արել, որ կուսակցությունների և քաղաքական ուժերի անվանումը կրող հիմնադրամները չպետք է զբաղվեն նախընտրական բարեգործությամբ: Բայց այդ օրենքը չպիտի գործի խտրականության սկզբունքով և թույլ տա իշխանությանն այսպիսի նախընտրական տեխնոլոգիաներով խուսափել պատասխանատվությունից»:


Leave a Comment