27 փետրվարի 2026 – 10:54 AMT
PanARMENIAN.Net – Փետրվարի 26-ին հայտնաբերվել է զինծառայող Նարեկ Համլետի Հակոբյանի դին, հայտնում է պաշտպանության նախարարությունը։
Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:
Նախաքննության ընթացքում 1 անձ ձերբակալվել է: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Քննչական կոմիտեի խոսնակ Կիմա Ավդալյանը:
«Փետրվարի 26-ին հայտնաբերված զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Նախաքննության ընթացքում 1 անձ ձերբակալվել է»,-գրել է նա:
Պաշտպանության նախարարությունը զորակցություն է հայտնել զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին: