
Ղազախստանի Ակմոլա շրջանի Շուչինսկ քաղաքի սրճարաններից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է յոթ մարդ, այդ թվում՝ 16-ամյա աղջիկ, հայտնում է Sputnik Казахстан-ը։ Տեղական իշխանությունների տվյալներով տուժել է 26 մարդ, 13 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։
Տարածաշրջանային արտակարգ իրավիճակների վարչության տվյալներով՝ բնակելի շենքին կից սրճարանում տեղի է ունեցել գազաօդային խառնուրդի պայթյուն, որին հաջորդել է հրդեհը։ Հրշեջները այրվող շենքից դուրս են բերել ութ գազաբալոն և փրկել ավելի քան 10 մարդու։