Գյումրի-Բավրա ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար․ տեղ-տեղ առկա է մերկասառույց

ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Գյումրի-Բավրա ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Լոռու մարզի ավտոճանապարհները փակ են կցորդով բեռնատարների համար, մյուս տրանսպորտային միջոցների համար` դժվարանցանելի։

  • Մաստարա-Լանջիկ, Նորավան-Կապան ավտոճանապարհները և Կարբի գյուղից դեպի Սպիտակի ոլորաններ ընկած հատվածը փակ են կցորդով բեռնատարների համար։
  • Սիսիան-«Զանգեր» և «Լծենի սար» կոչվող հատվածները դժվարանցանելի են կցորդով բեռնատարների համար: Լոռու մարզում, Թալինի և Արագածի տարածաշրջաններում տեղում է ձյուն։
  • Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհին մառախուղ է։
  • Շիրակի և Գեղարքունիքի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Վարորդներին հորդորվում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Leave a Comment