
Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոնը հայտնում է, որ արեւմուտքից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված այսօր եւ վաղը` փետրվարի 27-28-ին, շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Հանրապետությունում տեղումները կլինեն ձյան տեսքով, առանձին հովտային շրջաններում՝ ձնախառն անձրեւի տեսքով: Փետրվարի 27-ին առանձին վայրերում ւ
Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 8-12 աստիճանով: Առավոտյան հանրապետության ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։
Երեւանում փետրվարի 27-28-ին, մարտի 1-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ․ գիշերը՝ ձյան, ցերեկը՝ ձնախառն անձրեւի տեսքով։
Այսօր ցերեկը +3 +5, երեկոյան`0 +2, գիշերը` 0 -2 աստիճան։
Մայպաքաղաքում ամենատաք փետրվարի 27-ն արձանագրվել է 2016 թվականին` 19.5°C, ամենացուրտը` 1972 թվականին` — 22.8°C։