«Ալ-Նասրի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ձեռք է բերել իսպանական «Ալմերիա» ակումբի բաժնետոմսերի 25 տոկոսը։ Այս մասին հայտնում է The Touchline-ը։
«Վաղուց էի երազում իմ ներդրումն ունենալ ֆուտբոլում ոչ միայն խաղադաշտում։ «Ալմերիան» ամուր հիմքեր և աճի ակնհայտ ներուժ ունեցող ակումբ է։ Ես անհամբերությամբ սպասում եմ ղեկավարության հետ համատեղ աշխատելու հնարավորությանը՝ աջակցելու ակումբի զարգացման հաջորդ փուլերին»,— լրագրող Բեն Ջեյքոբսի փոխանցմամբ՝ նշել է Ռոնալդուն։
«Ալմերիան» Սեգունդայի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է երրորդ հորիզոնականը՝ 27 խաղում վաստակելով 48 միավոր: Առաջին տեղում «Ռասինգն» է, որը նույնքան խաղում վաստակել է 50 միավոր: