ՊՆ-ում զինծառայողի մահվան դեպքով նախաքննության ընթացքում մեկ անձ է ձերբակալվել, հայտնում են Քննչական կոմիտեից։
Նշվում է, որ զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։
Պաշտպանության նախարարությունը հաստատել էր զինծառայող Նարեկ Հակոբյանի մահվան մասին տեղեկությունը։ Ավելի վաղ Shamshyan.com-ը հայտնել էր, որ հրազենի գործադրմամբ սպանություն է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում տեղակայված ՀՀ ՊՆ մարտական դիրքերից մեկում։
