«Իմ ներսում ներքին տագնապն ավելանում է՝ Մեղրիի հետ կապված». Սերժ Սարգսյան

«Իմ ներսում ներքին տագնապն ավելանում է՝ Մեղրիի հետ կապված». Սերժ Սարգսյան

ՀՀ Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն իր վերաբերյալ դատական նիստից հետո անդրադարձավ Սյունիքով Ադրբեջանը Նախիջևանին կապող ապագա միջանցքին: «Ես ասել եմ, որ ԹՐԻՓՓ-ի հետ կապված վերջնական պատկերացում չունեմ, բայց, ցավոք, որքան մանրամասներ են բացահայտվում, այնքան իմ ներսում ներքին տագնապն ավելանում է՝ Մեղրիի հետ կապված. բա ԹՐԻՓՓ-ը որտեղո՞վ է գնում, հենց այդտեղով է գնում: Արդեն թվեր հնչեցին, որ այդ ճանապարհը պիտի 500 մ լայնություն ունենա:

Հաշվի առնելով Հայաստանի կառավարիչների գործելաոճը՝ կարող է 5 կմ էլ լինել, 10 կմ էլ, բա տագնապ չառաջանա՞։

Հաջորդն էլ այն է, որ ԱՄՆ-ի փոխնախագահը Բաքու է գնում և ԹՐԻՓՓ-ի մասով պայմանագիր է ստորագրում, բա դա մեր տարածքը չէ՞, բա առանց մեզ, մեր մասին պայմանագի՞ր են ստորագրում»,- տարակուսեց Սերժ Սարգսյանը։

«Իմ ներսում ներքին տագնապն ավելանում է՝ Մեղրիի հետ կապված». Սերժ Սարգսյան

Leave a Comment