Ընտրություններին մասնակցելու որոշում դեռ չունենք. Սերժ Սարգսյան

Ընտրություններին մասնակցելու որոշում դեռ չունենք. Սերժ Սարգսյան

Ընտրություններին մասնակցելու վերաբերյալ դեռևս որոշում չունենք, հայտարարել է ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը։

Ըստ նրա՝ սա զարմանալի չէ. «Երբ էության մեջ ենք մտնում՝ երկվություն կա՝ պայքարել մի քանի մանդատի համար, թե ստեղծել շատ ավելի բարենպաստ պայմաններ՝ նվազագույնի հասցնելով մեր ընդդիմադիր պայքարը, դրանով իսկ փորձել հաջողություն ստեղծել այն ուժերի համար, որոնք հավակնում են հաղթել»։

Նա շեշտել է, որ իրենց կուսակցությունն անցողիկ է, բայց կան հանգամանքներ, որոնց ճշգրտումից հետո կորոշեն։ Ըստ Սարգսյանի, մինչև մարտի վերջ կամ ապրիլի սկիզբ, իրենք վերջնական որոշում կկայացնեն։

Հարցին, թե իր կանխատեսմամբ, արդյո՞ք Գյումրիի սցենարը հնարավոր է համապետական ընտրություններից հետո լինի, երբ ընդդիմադիր ուժերը հետընտրական միավորում կազմեն, ասել է. «Այսօր չեմ կարող ասել։ Իմ խոսքերի համար միշտ պատասխանատու եմ, դրա համար որևէ ժամկետ զգուշավոր եմ ասում»։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment