Թրամփի խորհրդականները կնախընտրեին, որ Իսրայելն առաջինը հարձակվեր Իրանի վրա




 

Sputnik. Հրապարակման մեջ ասվում է, ոչ Թրամփի մերձավոր շրջապատում կարծիք կա, որ ԱՄՆ-ն այնուամենայնիվ կռմբակոծի Իրանը։


 


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խորհրդականները կնախընտրեին, որ Իսրայելն առաջինը հարձակվեր Իրանի վրա, քանի որ դա կամրապնդեր ամերիկացի ընտրողների աջակցությունը ԱՄՆ-ի հարվածների նկատմամբ։ Այս մասին հայտնել է Politico-ն՝ հղում անելով աղբյուրներին։


 


«Նախագահ Դոնալդ Թրամփի ավագ խորհրդականները կնախընտրեին, որ Իսրայելը հարվածեր Իրանին նախքան ԱՄՆ–ն կսկսի գրոհն այդ երկրի վրա: Թրամփի վարչակազմի այս պաշտոնյաները մասնավոր կերպով պնդում են, որ Իսրայելի հարձակումը կդրդի Իրանին պատասխան հարված տալ, ինչը կօգնի ապահովել ամերիկացի ընտրողների աջակցությունը ԱՄՆ-ի հարվածների վերաբերյալ», – ասվում է հաղորդագրության մեջ։


 


Այնուամենայնիվ, ինչպես գրում է թերթը, ամենահավանական սցենարը ԱՄՆ-Իսրայել համատեղ գործողությունն է։


Նշվում է, որ Թրամփի շրջապատում կարծիք կա, որ ԱՄՆ-ն այնուամենայնիվ ռմբակոծելու է Իրանը։


 


Թեհրանը և Վաշինգտոնը Իրանի միջուկային հարցի շուրջ բանակցություններ անցկացրին փետրվարի 17-ին Ժնևում Օմանի դիվանագիտական ​​​​ներկայացուցչությունում։ Իրանի պատվիրակությունը գլխավորում էր արտգործնախարար Աբբաս Արաղչին, ամերիկյանը` ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը։


 


Արաղչին բանակցությունները որակել է կառուցողական և լուրջ։ Նրա խոսքով` կողմերին հաջողվել է առանցքային սկզբունքներ մշակել, որոնց հիման վրա աշխատելու են գործարքի վրա։


 


ԱՄՆ-Իրան բանակցությունների հաջորդ փուլը տեղի կունենա կրկին Ժնևում փետրվարի 26-ին։


 


 


Leave a Comment