Պեսկովը պարզաբանել է, թե երբ է իմաստ ունենալու Պուտինի, Թրամփի և Զելենսկու հանդիպումը

Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև նախագահական մակարդակով եռակողմ հանդիպումը տրամաբանական է արդեն վերջնական փուլում՝ «գործարքը վերջնականապես հաստատելու համար», – «Вестей»-ի թղթակից Պավել Զարուբինին տված մեկնաբանության մեջ նշել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Այստեղ մենք պետք է համաձայնենք, որ երեք նախագահները պետք է հանդիպեն միայն համաձայնագրերը կամ, ինչպես ամերիկացիներն են ասում, գործարքը վերջնականապես հաստատելու համար։ Սա, հավանաբար, ճիշտ է», – հայտարարել է Կրեմլի խոսնակը։

Leave a Comment