Արամ Վարդևանյանը գրում է. «Հարգելի գործընկերներ, եթե Ձեզ փոխանցեն Պրոբացիայի ծառայության կիսատ «գրություն», պարզապես անտեսեք այն: Նման հարցերի ու իրավական հետևանքների գնահատող մարմինը քննչական և դատախազության պաշտոնատար անձինք են: Ի դեպ հարցադրումը հետևյալն է. թույլատրվո՞ւմ է Սամվել Կարապետյանին տեսաուղերձով հանդես գալ, թե՞ ոչ: Պատասխանը ենթադրում է այո, կամ ոչ: Այս պարզ ու պրիմիտիվ հարցին մինչ օրս չի պատասխանել Դատախազությունը, իսկ Քննչական մարմինը նոր դիմումին ի պատասխան կրկին անգամ մերժել է, պատճառաբանելով, որ չի կարող պատասխանել այդ հարցին:
Կրկին անգամ առաջարկում և պահանջում եմ. 1) դադարեցնել Սամվել Կարապետյանի նկատմամբ քաղաքական հետապնդումը, կամ 2) Վերացնել ապօրինի խափանման միջոցը, և/կամ 3) Դատախազությանը և Քննչական մարմնին «հորդորել» տալ հստակ պատասխան, այս պարզ հարցին: Ի դեպ էթիկական նկատառումներից ելնելով ինքս չեմ հրապարալել գրագրության ու պատասխանների տվյալները»: