Փետրվարի 24-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ընդունել է Formula 1-ի մայր կազմակերպություն հանդիսացող Միջազգային ավտոմոբիլային ֆեդերացիայի (FIA) գլխավոր քարտուղար Վալերիո Իաքիցցի գլխավորած պատվիրակությանը։
Հանդիպմանը, որին ներկա է եղել նաև ՀՀ Էն Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը, քննարկվել են Հայաստանի և FIA-ի միջև համագործակցության զարգացումն ու մոտոսպորտի ոլորտում հնարավորությունների իրացումն՝ միջազգային միջոցառումների միջոցով զբոսաշրջային հոսքերի խթանման նպատակով։
Գևորգ Պապոյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական առաջնահերթություններն ու ենթակառուցվածքային ծրագրերը և վերահաստատել կառավարության պատրաստակամությունը՝ աջակցելու համատեղ նախաձեռնություններին։
