Հայաստանը FIA-ի հետ քննարկել է համագործակցությունը և մոտոսպորտի զարգացումը

Փետրվարի 24-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հանդիպել է Միջազգային ավտոմոբիլային ֆեդերացիայի (FIA) պատվիրակության հետ, որը գլխավորում էր սպորտի գլխավոր քարտուղար Վալերիո Յակիցին, հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունը։

Հանդիպման մասնակիցները քննարկել են երկրում մոտոսպորտի զարգացումը, ինժեներական ներուժի օգտագործումը և միջազգային միջոցառումների անցկացումը՝ զբոսաշրջության և ներդրումային գրավչության բարձրացման համար։

Պապոյանը ներկայացրել է տնտեսական առաջնահերթությունները և ենթակառուցվածքային նախագծերը՝ ընդգծելով միջազգային գործընկերության և մասնավոր հատվածի մասնակցության կարևորությունը։ Նախարարը նաև հաստատել է կառավարության պատրաստակամությունը՝ աջակցելու համատեղ նախաձեռնություններին։

FIA-ի պատվիրակությունն, իր հերթին, հետաքրքրություն է հայտնել Հայաստանի ներուժի նկատմամբ՝ որպես մոտոսպորտի ենթակառուցվածքների և միջազգային մրցումների զարգացման հարթակ։

FIA-ն կառավարում է համաշխարհային մոտոսպորտը, այդ թվում՝ «Ֆորմուլա 1»-ի աշխարհի առաջնությունը, և պարբերաբար համագործակցում է երկրների հետ՝ մրցարշավային ենթակառուցվածքներ զարգացնելու, ներդրումներ ներգրավելու և միջազգային մրցումներ անցկացնելու համար։

Leave a Comment