2 տուժած հոսպիտալացվել է բժշկական կենտրոն

ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի․/Նովոստի-Արմենիա/․ Այսօր գիշերը Երևան-Սևան ավտոճանապարհին վթար է տեղի ունեցել։
Ինչպես հայտնել է ՆԳՆ Փրկարար ծառայությունը, փետրվարի 25-ին, ժամը 00։27-ին Կոտայքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Հրազդան քաղաքի մոտակայքում, ավտոմեքենան բախվել է ծառին։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 45-րդ կմ-ին «Opel» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառերին․ վարորդը մահացել է։
Փրկարարները երկու ուղևորի մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոն, այնուհետև վարորդի դին դուրս են բերել ավտոմեքենայի տակից և մոտեցրել դիատար մեքենային։