Ապրիլի 1-ից թոշակները կբարձրանան․ Փաշինյանը մանրամասներ է հայտնել

Սիրելի հայրենակիցներ, ուրախ եմ հայտարարել, որ ապրիլի մեկից կենսաթոշակները Հայաստանի Հանրապետություն-ում կբարձրանան։ Ընդ որում, համեմատաբար ցածր թոշակները կբարձրանան 10 000 դրամով, համեմատաբար բարձր թոշակները՝ ավելի քիչ․ այս մասին վաղ առավոտյան ուղիղ եթերի միջոցով հայտարարել է Նիկոլ Փաշինյան։

«Ընդ որում, այս հաշվարկների մեջ չկա հետվճարը, այսինքն՝ փաստացի թոշակները կբարձրանան իմ նշած սանդղակներից ավելի շատ»,- ասել է նա։

Նիկոլ Փաշինյան-ը պարզաբանել է, թե ինչու է այս որոշումը կայացվել հիմա՝ ներկայացնելով երկու հանգամանք։

1․ Հայաստանում 2025 թվականին գրանցված տնտեսական աճը։
2․ Հունվարի 1-ից ներդրված Առողջապահության համընդհանուր ապահովագրությունը։

Նիկոլ Փաշինյանը, իր հերթին, շնորհակալություն է հայտնել բոլոր այն քաղաքացիներին, ովքեր աշխատում և հարկ են վճարում։

Leave a Comment