Ֆլոյդ Մեյվեզերն ու Մենի Պակյաոն ռևանշ մենամարտ կանցկացնեն

Աշխարհի նախկին չեմպիոններ Ֆլոյդ Մեյվեզեր կրտսերը եւ Մենի Պակյաոն սեպտեմբերի 19-ին ռևանշ մենամարտ կանցկացնեն։ Այս մասին հայտնում է The Ring-ը։ Մենամարտը տեղի կունենա Լաս Վեգասում՝ Sphere երաժշտական արենայում։

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի հինգ քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն, 47-ամյա ամերիկացի Ֆլոյդ Մեյվեզեր կրտսերի և պրոֆեսիոնալ բռնցքամարտի 8 քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն, 46-ամյա ֆիլիպինցի Մենի Պակյաոյի միջև առաջին մենամարտը տեղի է ունեցել 2015 թ-ին և հաղթել է Մեյվեզեր կրտսերը:

Մեյվեզեր-Պակյաո դիմակայությունը դարձել է պրոֆեսիոնալ բռնցքամարտի պատմության ամենաեկամտաբեր մենամարտերից մեկը։ Այդ ժամանակ Մեյվեզերը պաշտպանեց կիսամիջին քաշային կարգում աշխարհի չեմպիոնի տիտղոսները WBA, WBC և WBO վարկածներով։

Leave a Comment