Սրբուհի Գալյանը հանդիպել է Հայաստանում ԱՄՆ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենին

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հանդիպել է Հայաստանում ԱՄՆ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենին։ Այս մասին տեղեկացնում է նախարարությունը։

«Քննարկման շրջանակներում կողմերը քննարկել են՝

սահմանադրական բարեփոխումների ընթացք,

Հայաստանի Հանրապետության խաղաղության օրակարգը:

Նախարարը բարձր է գնահատել ԱՄՆ ներդրումը տարածաշրջանում հաստատված խաղաղության, ինչպես նաև դրա հետագա ինստիտուցիոնալացման գործում՝ վերահաստատելով Արդարադատության նախարարության համագործակցության հանձնառությունը:
Հանդիպման ընթացքում Սրբուհի Գալյանը անդրադարձել է՝

սահմանադրական բարեփոխումների գործընթացի առնչությամբ առկա տեսլականին՝ ներկայացնելով նախանշված ժամկետները, հիմնական ուղղություններով քննարկված փոփոխությունները, ինչպես նաև գործընկերների համար հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
Նախարարն ընդգծել է, որ բարեփոխումները միտված են իրավական համակարգի արդյունավետության բարձրացմանը, ժողովրդավարական ինստիտուտների և օրենքի գերակայության ամրապնդմանը։

Դեյվիդ Ալենը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և վերահաստատել Միացյալ Նահանգների աջակցության պատրաստակամությունը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել նախանշված ուղղություններով շարունակել արդյունավետ համագործակցությունը»,-ասված է հաղորդագրության մեջ:

Leave a Comment