«Թոշակառուի քթից բերում են» և «Քարտով ավելի հարմար է». հարցում – Armenia Today

Ապրիլի 1-ից բոլոր կենսաթոշակները և նպաստները Հայաստանում կվճարվեն անկանխիկ եղանակով:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հորդորել է քաղաքացիներին մինչև մարտի 5-ը ինքնուրույն ընտրել վճարող կազմակերպությունը՝ բանկը, և ստանալ բանկային քարտ: Եթե դա մինչև մարտի 5-ը տեղի չունենա, գործընթացը կարվի ավտոմատ:

Դեկտեմբերի սկզբին, պաշտոնական տվյալներով, 50 հազար քաղաքացի էր կենսաթոշակ և նպաստ ստանում կանխիկ եղանակով:

Armenia Today-ը Երևանում թոշակառուներից փորձել է ճշտել, թե արդեն ձեռք բերել են բանկային քարտեր, ինչպե՞ս են գնահատում գործընթացը:

Հարցված թոշակառուների մի մասն ասաց, որ քարտային տարբերակով ավելի հեշտ է օգտվել, դժվարություններ չեն առաջացել. «Հարմար է, բայց պետք է հաշվի առնենք մեծահասակներին, որոնց համար դժվար է օնլայն քարտ ստանալ, բա այս հիվանդ, պառկած են, իրենք ո՞նց անեն», – ասաց քաղաքացին։

Թոշակառուներից ոմանք էլ դժգոհեցին, քանի որ անկանխիկ եղանակով ըստ իրենց՝ ավելի հարմար էր. «Վարպետ եմ ուզում կանչեմ տուպ գործ անի, քարտս տա՞մ, ասեմ՝ ինչքան մեջը կա քե՞զ լինի, վարպետ ջան։ Այդ ինչ օրենք է, ես զարմանում եմ դա ստեղծողի վրա։ Սա իշխանություն չէ, ողբերգություն է։ Մի 2 բան ավելացնում են, բայց թոշակառույի քթից բերում են»,- ասաց տարեց կինը։

Մանրամասները՝ տեսանյութում:

Leave a Comment