Կսահմանվի սպորտի կառավարման տեղեկատվական համակարգի վարման կարգ. ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել




ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում երկրորդ ընթերցմամբ ներկայացվել է «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:


 


Հարցը զեկուցել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը:


 


Հարցը լսվել է գլխադասային հանձնաժողովում և լիագումար նիստում, և ստացված առաջարկները ներառվել են նախագծում։


 


ԿԳՄՍ նախարարի տեղակալի զեկուցմամբ՝ օրենքի փոփոխության առաջարկով «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» օրենքում կսահմանվի լիազորող նորմ, որի հիմքով ԿԳՄՍ նախարարի հրամանով՝ կսահմանվի սպորտի կառավարման տեղեկատվական համակարգի վարման կարգ: Այն հնարավորություն կընձեռի մշակելու, ներդնելու և վարելու սպորտի ոլորտի պետական վարչական ռեգիստրներ:


 


Նախագծին տրվել է դրական եզրակացություն:


 


 


Leave a Comment